Խորենացու փողոցի ոստիկանները երեկ բերման ենթարկեցին կանադահայ հայտնի դերասանուհի, աշխարհահռչակ ռեժիսոր Ատոմ Էգոյանի կնոջը՝ Արսինե Խանջյանին։ Ոստիկանների քայլը երեկ արձագանք գտավ կանադական ԶԼՄ-ներում։ ICI Radio Canada-ն հրապարակել էր Արսինեի նկարը՝ նրան բերման ենթարկելիս, նկարագրել, թե ինչ է տեղի ունենում Հայաստանում և արձանագրել, թե ինչպես են իրավապահները բերման ենթարկում Կանադայի քաղաքացի դերասանուհուն։
Երեկոյան Արսինեին ձերբակալելու տեղեկությունը հայտնեցին կանադական հեռուստաընկերությունները։ Արսինե Խանջյանը Հայաստան է եկել ֆիլմում նկարահանվելու։ Նա նախօրեին գնացել էր Խորենացու փողոց և հանդես եկել ելույթով՝ ի պաշտպանություն ժողովրդի և «Սասնա ծռերի»։